հրետանային ստորաբաժանումներ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 11-ին N զորամասում գործնական պարապմունք է անցկացվել հրետանային ստորաբաժանումների անձնակազմի հետ: Մեկնարկել են եռօրյա հրամանատարաշտաբային մարզումներ. ՊՆ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ «Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և…
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ «Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Զորավարժադաշտում անցկացվել է մարտավարական զորավարժություն․ ՊՆ Զորամասերում իրականացվել են ստուգայցեր. ՊՆ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները»։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ անձնակազմի մարտավարական մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 26-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման վարժանքներ։ Անցկացրել է մարտավարական զորավարժություն․ՊՆ Անցկացվել է ցուցադրական շարային ստուգատես․ ՊՆ «Հրետանավորները բացազատել են տեխնիկան, բերել մարտական վիճակի, հայտնաբերել ու դիպուկ կրակով խոցել պայմանական հակառակորդի նշանակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ։ Զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ. ՊՆ Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների դիմումները ներկայացրեք 10 օր առաջ․ ՊՆ Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, ստացված կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց…
Անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ: Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Սահմանված կարգով և ժամկետներում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցությունը գնահատվել է բարձր։
5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մայիսի 20-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Բացազատվել են ղեկավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները և կատարել կրակային վարժանքներ։
3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները:
Սեպտեմբերի 18-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրետանային զորավարժություն: Հրետանային ստորաբաժանումները բացազատել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և տարբեր ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվում են հրետանու ճամբարային հավաքներ: Հավաքներին ընդգրկված են հրետանային դիվիզիոնները, առանձին մարտկոցները և կառավարման դասակները՝ տեխնիկայով և սպառազինությամբ։։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն պաշտոնական կայքից։
Մայիսի 4-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի «Հրետանային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք: Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր պարապմունքների, կատարում մարտական հրաձգությամբ ուսումնական խնդիրներ: Դաշտային ելքը կավարտվի մայիսի 18-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
1-ին զորամիավորումում շարունակվում են ենթակա զորամասերի հրետանային ստորաբաժանումների դաշտային հավաքները։ Անձնակազմն ապահովված է դաշտային պայմաններում մարտական պատրաստության պարապմունքների անցկացման և զինծառայողների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական և նյութական միջոցներով։ Տեսական և գործնական պարապմունքներից հետո դաշտային ելքը կավարտվի մարտական հրաձգությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։