Հրրթիռներ
Իսրայելը կրկին հարվածել է Գազային
Իսրայելը անօդաչու սարքի միջոցով հրթիռային հարվածներ է հասցրել Պաղեստինում գտնվող Գազայի հատվածի Բեյթ-Լահիա քաղաքին։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Նշվում է, որ հարվածը հասցվել է գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերին։ ԱԹՍ-ից արձակվել է 2 հրթիռ, որոնք բավական վնասներ են հասցրել, բայց զոհերի կամ տուժածների մասին տվյալներ դեռևս չկան։

