ձայնագրել
ԵՊՀ-ում ուսանողները ավարտական աշխատանքները կպաշտպանեն առցանց
ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝…