ձեռնամարտ
Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնություն
Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ռազմակիրառական մարզաձևերը մասսայականացնելու, լավագույն մարզիկներին ի հայտ բերելու և խրախուսելու նպատակով հուլիսի 6-ից 8-ը Լոռու կայազորում անցկացվել է բանակային ձեռնամարտի առաջնության ներզորամիավորային մրցափուլը, որին մասնակցել են 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը։ Մրցափուլի արդյունքներով լավագույն մարզիկ-զինծառայողները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով»։
Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն…
Բանակային ձեռնամարտ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Ապրիլի 4-ին Եղեգնաձորի մարզադպրոցում անցկացվել է ՀՀ ԶՈւ բանակային ձեռնամարտի առաջնության հերթական մրցափուլը, որին մասնակցել են 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերի հավաքական թիմերը: Մրցափուլի արդյունքներով լավագույն ճանաչված մարզիկ-զինծառայողները զորամիավորման հավաքական թիմի կազմում կմասնակցեն համաբանակային առաջնության եզրափակիչ փուլին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։