Ձեռնարկատիրություն
ՊԵԿ-ը հրապարակել է իրազեկման թերթիկներ՝ միկրոձեռնարկատիրության համակարգի վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված և 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ՝ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար։ Իրազեկման թերթիկները՝ կից ֆայլով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ ռազմավարության նախագիծը
? ՓՄՁ ոլորտի հարգելի շահառուներ, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ ❗Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Փոքր և Միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարության նախագիծը։ Ուրախ կլինենք հավաքագրել մեկնաբանություններ և դիտողություններ փաստաթղթի վերաբերյալ։ Կարծիքների հավաքագրման այս փուլին նախորդել են քննակումներ միջազգային կառույցների և փորձագետների հետ: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով Ռազմավարության նախագիծը e-draft.am-ում Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանությունները (track changes)…
Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին հետևյալը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2017-2019 թվականների ընթացքում Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ճամբարակ ու…
Հանքարդյունաբերական ընկերությունը պետությանը պատճառել է շուրջ 96 մլն դրամի վնաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականների ընթացքում իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։ Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013թ․ մարտին ընկերությունը ձեռք է բերել…




