ձեռնափայտ
ԱՄՆ-ում «Տիտանիկի» նավաբեկությունից ողջ մնացած կնոջ՝ Էլլի Ուայթի էլեկտրական լապտերով ձեռնափայտն աճուրդի ժամանակ վաճառվել է 62 500 դոլարով: Այս մասին հաղորդում է AP-ը: Առավելագույն գինը եղել է 50 000 դոլարը: «Տիտանիկի» նավաբեկության մասին Ուոլթեր Լորդի գրքում ասվում է, որ այն օգտագործվել է փրկարարական նավակում որպես ազդանշան: Էլլի Ուայթը մահացել է 1945թ. 85 տարեկան հասակում: