ձերբակալություն
Իրանական «Press TV» հեռուստաընկերությունը հաղորդել է Վաշինգտոնում իր լրագրողի՝ Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին: «Մենք տեղեկացված ենք Press TV-ի լրագրող Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին», – ասված է հեռուստաընկերության թվիթերյան էջում: Նշվում է, որ Խաշեմիի ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, այլ մանրամասներ չեն ներկայացվում:
Կատալոնիայի (Իսպանիա) Mossos d՚Esquadra իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել են 14 մարդու։ «Ներկա դրությամբ 14 մարդ է ձերբակալված այն գործողության ընթացքում, որը հունվարի 15-ին անցկացվում է Բարսելոնայում և Ինգուալադայում (Բարսելոնայի նահանգ)»,-ասված է իրավապահ մարմինների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: «Ալեքսանդրիա» կոդային անվանումը կրող գործողությունը Կատալոնիայում սկսվել է վաղ առավոտյան: Բարսելոնայում և Ինգուալադայում անցկացվում են վեց…