ձյուդո
Ռուսաստանաբնակ հայ սամբիստին շնորհվել է ՌԴ սպորտի վարպետի կոչում
Ռուսաստանաբնակ հայազգի սամբիստ Դավիթ Հովհաննիսյանը, Արմավիր քաղաքից, ստացել է «Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ»-ի պատվավոր կոչումը։ Այս մասին հաղորդում է RusArmInfo-ն։ Ինչպես հայտնում է Կրասնոդարի շրջանի լրատվական ծառայությունը՝ Հովհաննիսյանին սպորտի վարպետի կոչում շնորհելու վերաբերյալ հրամանը ստորագրել է ՌԴ սպորտի նախարար Պավել Կոլոբկովը։ Աղբյուրը նշում է, որ Դավիթ Հովհաննիսյանը մարզվում է Արմավիրում (Կրասնոդարի շրջանի)՝ Սամբոյի ու ձյուդոյի…
Առաջնության արդյունքներով կձևավորենք հավաքական թիմ. Հովհաննես Դավթյան
Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացվեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց առաջնությունը։ «Նախորդ տարվա համեմատ` մասնակիցների քանակն ինչ-որ չափով ավելացել է, ինչը շատ ոգևորող է: Մասնակիցները մեծամասամբ երիտասարդ և խոստումնալից մարզիկներ են, ովքեր աշխատանքի շնորհիվ կարող են հաջողությունների հասնել: Առաջնությունից հետո կձևավորենք հավաքական թիմ, որը կպատրաստվի Օլիմպիական…
Կայացավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը. մրցանակակիրները հայտնի են
Նախկին «Միկա» մարզադահլիճում նոյեմբերի 16-17-ը տեղի ունեցավ ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 89 մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։ Կանայք մեդալների համար պայքարեցին 2 քաշային կարգերում (52 և +52 կգ), իսկ տղամարդիկ՝ 6 (60, 66, 73, 81, 90, +90 կգ): Առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին ներկայացնում ենք ստորև․ Տղամարդիկ 60 կգ քաշային կարգ 1․ Յուրի Իսրայելյան…



