Ձորագյուղ
Վթարային գազանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 11.30-ից մինչև ժամը 17.30-ը դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի Վանքի թաղամասի գազասպառողների գազամատակարարումը և վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 18.30-ը դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Հացավան և Գողթ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Ձորագյուղ համայնքը կփակվի մինչև հունիսի 21-ը. պարետի նոր որոշում
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` մինչև հունիսի 20-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում: « 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում կիրառել հետևյալ սահմանափակումները. ա/ Սահմանել համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին…
Կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Վարչապետը գրառման մեջ նշել է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: «Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63…



