ղազախ
«Ես մարդասպան չեմ և պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Կարագանդայի միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյան
Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի մասնակից Նարեկ Գուրուրյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ ինքը մասնակցել է մասսայական ծեծկռտուքին, սակայն ղազախ երիտասարդի սպանության հետ որևէ առնչություն չունի: Նա առաջին հերթին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին: Նարեկը պատրաստակամություն է հայտնել հանձնվել Ղազախստանի իշխանություններին և խնդրել է ապահովել իր անվտանգությունն ու անցկացնել թափանցիկ քննություն:

