ղարաբաղի հակամարտություն
Ի դեպ․ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Իլհամ Ալիևի կողմից դրվեց շրջանառության մեջ Փաշինյանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց
Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն մասին, որ խնդիրը հայերի և Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Ավելին, նրանք խոստովանում են, որ քանի դեռ կար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենք ռիսկ չէին անում ակնհայտ զավթողական ծրագրերով հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Ղարաբաղի հակամարտությունն ազդեցություն է ունենում հազարավոր մարդկանց վրա. Դոքերթ
ՄԹ դեսպանությունից հայտնում են, որ նախարարը բարձրաստիճան հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, Եվրոպայի հարցերով նախարարը կվերահաստատի ՄԹ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, նա կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին համաձայնությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը և ձեռքբերված համաձայնությունները։ Անտոնիու Գուտերեշի այս հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ «Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական ջանքերը Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության բանակցային ու խաղաղ լուծում որոնելու հարցում ու մասնավորապես ողջունում է նախարարների համաձայնությունը ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ…



