ղարաբաղյան հակամարտություն
Հայաստանի նոր իշխանություններն Ղարաբաղյան հակամարտության առումով ճիշտ մարտավարություն են կիրառում․ Ռիչարդ Հոգլանդ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը։ Նա ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել և այլևս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով, Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահին
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ։ Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Խոսելով տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Որևէ երկրի կողմից…
Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ուժային տարբերակով
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովը minval.az-ին տված հարցազրույցում առաջարկել է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը և դիմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին։
«Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին», – Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր Կառավարությանը արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին: Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո, չգիտես էլ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է թե խոսելը: Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի…
«Հայաստանի ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը», – Նիկոլ Փաշինյան
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են …





