ճամբարային հավաքներ
Մեկնարկել են ճամբարային հավաքներ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմի ներգրավմամբ ապրիլի 5-ին մեկնարկել են ճամբարային հավաքներ։ Նշվում է, որ հավաքների շրջանակում նախատեսված դաշտային պարապմունքները կնպաստեն զինծառայողների վարժվածության և դիմացկունության ամրապնդմանը, տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության զարգացմանը։
Մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ
Սեպտեմբերի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ այսօրվանից N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ։ Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները «Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ճշգրտվել են ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, փոխգործակցության կազմակերպման կարգը: Զինծառայողների հետ անցկացվել…
Ճամբարային հավաքներն ամփոփվել են զորավարժությամբ
Ավարտվել են 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքները: Շուրջ մեկ ամիս տևած դաշտային պարապմունքներն ամփոփվել են մարտական հրաձգությամբ անցկացված զորավարժությամբ։ Դաշտային պայմաններում անցկացված գործնական պարապմունքների միջոցով ամրապնդվել է հրետանային ստորաբաժանումների անձնակազմի վարժվածության մակարդակը, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների ճիշտ ու հստակ կատարման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներ Զինված ուժերում
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և տարբեր ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվում են հրետանու ճամբարային հավաքներ: Հավաքներին ընդգրկված են հրետանային դիվիզիոնները, առանձին մարտկոցները և կառավարման դասակները՝ տեխնիկայով և սպառազինությամբ։։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն պաշտոնական կայքից։
Ճամբարային հավաքներ Զինված ուժերում
Հրետանավորների մասնագիտական ունակությունները, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 3-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում հրետանային ստորաբաժանումների հետ անցկացվում են ճամբարային հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրետանավորների ճամբարային հավաքներ
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները մարտադաշտում կատարելագործելու և մարտական պատրաստականության մակարդակը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանավորների ճամբարային հավաքներ: Զինվորական տեխնիկան, ըստ կարգի, տեղափոխվել է հավաքների անցկացման շրջան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։






