ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը
Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը
Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան։ Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի կիսապաշտպան Գավին, ով ակումբային մակարդակում հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»։

