Ճանապարհային նշան
Տեղադրվում են բացակայող ճանապարհային նշաններ
Բերդ-Արծվաբերդ-Չինարի և Նորաշեն-Մովսես ավտոճանապարհներին իրականացվում են բացակայող ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև նշանների, լուսաանդրադարձիչների վերականգնում ու երթևեկության անվտանգությունն ապահովող այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Աշխատանքներն իրականացնում է «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Նշվում է, որ այսպիսի աշխատանքներ են տարվում նաև միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհներին այլ կապալառու կազմակերպությունների կողմից։
424 կմ ճանապարհահատվածների վրա տեղադրվել է 3892 ճանապարհային նշան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։ Նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 – Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի սահման (կմ 28+912 –…


