Ճանապարհային Վթար
Յոթ ՊԱՈԿ-ի երկրպագու է մահացել Ռումինիայում տեղի ունեցած վթարի հետևանքով
Հունական «ՊԱՈԿ» ֆուտբոլային ակումբի յոթ երկրպագու է մահացել Ռումինիայի Տիմիշոարա քաղաքի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը խորը ցնցում է հայտնել՝ առաջարկելով կառավարության աջակցությունը։

