ճեմարանի սաներ
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Տնտեսության զարգացման գործում կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի…