ճոպանուղի
Ադրբեջանական ագրեսիայի առաջին հարվածը Ջերմուկում եղել է ճոպանուղուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը: «Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին, բացումն արվել է 2008-ի հունվարի 1-ից. Տարեկան միջինը ունենում ենք 25-35 հազար այցելու: Ջերմուկ այցելողները հիմնականում այցելում են ճոպանուղի, ջրվեժ եւ մեր հանրահայտ ընպելասրահը: Գիշերը ժամը 12-ին փակել ենք ճոպանուղին,…
Օգոստոսի 8-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում մնացած 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն արդեն իջեցվել են։ «Էլեկտրաէներգիայի խափանման պատճառով օդում 2 վագոն էին մնացել, մեկում` 15 ուղևոր և մեկ ուղեկցորդ, մյուսում՝ 25 ուղևոր և մեկ ուղեկցորդ: Նրանց բոլորին իջեցրել են արդեն, նրանք անվտանգ պայմաններում են գտնվում»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ու ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն միասին այցելել են Սյունիքի մարզ, այդ թվում՝ Տաթևի վանական համալիր։ Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նրանք ծանոթացել են վանական համալիրի պատմությանը։ Ըստ աղբյուրի՝ Թրեյսին ու Ալելոն իրենց ճանապարհը ճոպանուղիով են շարունակել՝ «թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական…
Իտալական ալպերում ճոպանուղու ողբերգական վթար է գրանցվել։ Այս պահի դրությամբ նշվում է 14 զոհի մասին։ Կան նաև փրկվածներ վթարից: Նշվում է, որ 2 մանկահասակ երեխաներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, բայց նրանցից մեկին չի հաջողվել փրկել։ Վթարը տեղի է ունեցել, երբ ճոպանուղին գտնվել է երթուղու ամենաբարձր կետի՝ լեռան գագաթից 300 մետր բարձրության վրա։ Կա վարկած,…
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ կիրակի օրը նույնպես շարունակել են խստացված ստուգայցերը։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները։ Ծաղկաձոր քաղաքի հրապարակում, եկեղեցու և ճոպանուղու հարակից տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումների բացառումը, պարտադիր դիմակ կրելու, անկանոն հերթեր չառաջացնելու…
Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում սահմանվել է շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահություն: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 3918-Ա հրամանի համաձայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տարածքում 2019 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի մարտի 8-ը՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի, տոնական և ոչ աշխատանքային…
Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում: Այս մասին երեկ կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր հետաքրքրությանն ի պատասխան հայտնեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները,…
Բակուրիանիում երեք նոր ճոպանուղի կառուցելու համար աշխարհում առաջատար ավստրիա-շվեյցարական ընկերություններից մեկի` Dopelmayer-Garaventa Group-ի հետ պայմանագիր կստորագրվի: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, ճոպանուղիների կառուցումը պետք է իրականացվի Դիդվելի շրջակայքում` դահուկավազքի և սնոուբորդ ազատ ոճի 2023 թվականի աշխարհի գավաթի խաղարկության համար: Համաձայնագիրը կստորագրվի Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության…
Տանզանիայի իշխանությունները մտադիր են Կիլիմանջարոյում ճոպանուղի կառուցել: Տեղաբնակները դեմ են այդ գաղափարին: Այս մասին հաղորդում է TACC-ը: Սակայն կառավարությունը չի բացահայտում ծրագրի մանրամասները՝ չհայտնելով հնարավոր ռիսկերի մասին: Իշխանությունները կարծում են, որ ճոպանուղին կօգնի մեծացնել զբոսաշրջիկների հոսքն ու պայմաններ կստեղծի բարձունքում հարմարավետ ճանապարհորդոթյան համար: Ամեն տարի Կիլիմանջարո է բարձրանում մոտ 50 հազար մարդ՝ տանզանական գանձարան բերելով…
Ճապոնիայում 160 մարդ ճոպանողու վրա արգելափակված է մնացել: Պատճառը Յամագատա պրեֆեկտուրայում լեռնադահուկային հանգստավայրում էներգահամակարգի աշխատանքում խափանումն է եղել: Ճոպանուղին կանգ է առել էլեկտրահամակարգում խափանման պատճառով տեղի ունեցած էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով: Մարդիկ մնացել են օդում կախված, սակայն բոլորին հաջողվել է փրկել: Տուժածներ չկան:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի SEAWORLD զվարճանքների այգում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու խցիկներում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանության աշխատակիցները հաղորդել են, որ ճոպանուղու ավտոմատ շարժիչն անջատվել էր հզոր քամու պատճառով: Աղբյուրը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բոլոր ուղևորներին բարեհաջող դուրս են բերել խցիկներից: «Բոլոր 16 մարդիկ, ովքեր արգելափակվել էին…
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մանրամասներ են ներկայացրել նոր մետրոյի կայարանի, ճոպանուղու և մանսարդների լայնածավալ նախագծերի մշակման մասին: Մանրամասները`տեսանյութում.
Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրում բացվել է տարածաշրջանում ամենաերկար՝ 7,5 կմ երկարությամբ Կոբի-Գուդաուրի ճոպանուղին: Ճոպանուղու բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Մամուկա Բախտաձեն և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Բախտաձեի խոսքերով՝ ճոպանուղու կառուցումը պատմական նշանակության եզակի նախագիծ է, որը թույլ է տալիս Կոբիի, Գուդաուրիի և Ստեփանծմինդայի՝ որպես մեկ զբոսաշրջային կլաստերի զարգացումը: Վարչապետի հավաստմամբ` վերջին 6 տարիների ընթացքում…