Մազդա
Մեքենայի ներսում դի է հայտնաբերվել՝ գլխի քունքային մասում հրազենային վնասվածքով․ ՔԿ
Երեկ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու տներից մեկի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հրազենային վնասվածքով դի կա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ «Դեպքի վայրի զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 1984 թվականին ծնված տղամարդու դիակը՝ գլխի քունքային շրջանում…
Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհի․ կա 1 զոհ ու 5 վիրավոր
Ապրիլի 1-ին, ժամը 17.20-ին, Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենաներ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ «Մազդայի» 40-ամյա վարորդ Մհեր Ռաշոյանը մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը…
«Դրիֆտող» «Մազդան» տեղափոխվել է տուգանային հրապարակ
Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հովսեփյան-Արմենակյան փողոցների խաչմերուկից «դրիֆտ» կատարելու և հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Նորք-Մարաշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով: Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։