Մալաթիա Սեբաստիա
Պլանային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 19-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Տիչինա փողոցի (Շերամի փողոցից մինչև Սեբաստիա փողոց), Տիչինա 3-րդ նրբանցքի, Օտյան, Մալաթիա, Բատիկյան, Ոսկանյան, Դ. Վարուժան, Շրջանային, Քեսաբցիների, Վեգների, Հովնաթանի փողոցների, Սեբաստիա փողոցի (Տիչինա փողոցից մինչև Միքայելյան…
Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից հետ կվերցնի նախկին մանկապարտեզի շենքը
Հունիսի 26-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նախկին մանկապարտեզի շենքը հետ կվերցնի: Հունիսի 30-ին լրանում է ծանուցման ժամկետը: Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծում է պայմանագիրը՝ մանկապարտեզը վերադարձնելով համայնքին: Տիգրան Վիրաբյանը նշեց, որ 2018-2019 թվականներին տարբեր տնտեսվարողների կողմից տնօրինվող մոտ 5100 քմ տարածք վերադարձվել է համայնքին:…
Կառավարությունը 25 մլն 200 հազար դրամ գումար տրամադրեց ՔԿ-ին
Կառավարությունը որոշեց 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից քննչական կոմիտեին հատկացնել 25 մլն 200 հազար դրամ գումար՝ Կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:00-21:00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի՝ Շերամի փող. մինչև Սեբաստիա փող., Տիչինայի 3-րդ նրբանցքի, Օտյան փող., Ռ. Մելիքյան փող. 2ա, 2/2, 2/3, Սեբաստիա փողոցի՝ Տիչինա փող. մինչև Միքայելյան փող., Սեբաստիա 24, 24/1, 24/2, 26, 26/1,…
Հայկ Մարությանը դիմել է դատախազություն․ հարուցվել է քրեական գործ
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է․ «Տեղական տուրքերը հավաքագրվել են, բայց փաստացի չեն մուտքագրվել համայնքի բյուջե։ Հարուցվել է քրեական գործ։ 2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Համաձայն դրանց 2019 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության…
Թիվ 3 ընտրատարածքի բոլոր թեկնածուները
Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թիվ 3 ընտրատարածքի ( Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ ) բոլոր թեկնածուները, ըստ կուսակցությունների. ՀՀԿ 1 Բաբայան Վահան Շոթայի 2 Գրիգորյան Մկրտիչ Արամայիսի 3 Զաքարյան Ռուզաննա Ռաֆիկի 4 Հարությունյան Արման Գառնիկի 5 Հովհաննիսյան Արաիկ Ռաֆայելի 6 Մարգարյան Անի Սուրիկի 7 Մկրտչյան Արարատ Սոկրատի 8 Նավասարդյան Արմեն Սամվելի 9 Ներկարարյան Նատալյա Գեվորգի 10 Վաղարշակյան Միքայել…






