մալավի
Հարավային Աֆրիկայի երեք երկրներում` Զիմբաբվեում, Մոզամբիկում և Մալավիում, ավելի քան 300 մարդ դարձել է «Իդայ» ցիկլոնի զոհ: Այս մասին հաղորդում է AP-ն Գործակալության տվյալներով՝ միայն Մոզամբիկում գրանցվել է ավելի քան 200 մարդու մահ: Իշխանությունները կանխատեսում են, որ զոհերի թիվը կարող է գերազանցել հազարը: Պաշտոնական տվյալներով՝ Զիմբաբվեում զոհերի թիվը գերազանցել է հարյուրը: