մալուխ
«Տելեկոմ Արմենիայից» 400 մետր կապի մալուխ են գողացել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և շուտով տեղեկությունները հիմնավորվեցին, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու…
Բերդավանում գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը
Մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։ Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման ենթարկեցին Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա…
Զորամասին պատկանող ստորգետնյա պղնձե մալուխները գողանալու պահին 3 տղամարդ է բռնվել
Ապրիլի 16-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։ Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու…
Ucom-ի միջազգային կապուղիների հետ խնդիր կա. Վրաստանի սահմանից եկող մալուխը կտրված է
Ucom-ի միջազգային կապուղիների հետ խնդիր կա։ «Հարգելի՛ բաժանորդներ և լրագրողներ։ Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը», – ասված է Ucom-ի տարածած հաղորդագրության…