Մախինջաուր
Աջարիայում դռոնի օգնությամբ խեղդվող մարդ են փրկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Աջարիայի Մախինջաուրի ծովափնյա տարածքում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները փրկել են տեղացի 29-ամյա մի տղամարդու: Քաղաքացին 3 բալանոց փոթորկի ժամանակ մտել էր ծովը: Ինքնուրույն չկարողանալով դուրս գալ ափ՝ տղամարդն օգնության էր կանչել ափամերձ տարածքում նկատած փրկարարներին: Փրկարարական գործողություններին միացել են անօդաչու սարքի օպերատորն ու փրկարարական մոտորանավի անձնակազմը: Փրկարարական գործողություններն ավարտվել են հաջողությամբ: https://www.facebook.com/EmergencyManagementService/videos/435362843727612/?v=435362843727612

