Մակարավանք
Ապահովվում է Աչաջուրից մինչև Մակարավանք ճանապարհի անցանելիությունը
Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մակարավանքի հուշարձանի ճանապարհահատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ: Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի…
Ասֆալտապատվում է դեպի Մակարավանք տանող ճանապարհը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մեկնարկել են դեպի Մակարավանք տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ հրապարակվել են նաև լուսանկարներ։ «Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիրի ճանապարհը երբեք ամբողջովին ասֆալտապատ չի եղել», – գրում է կառավարությունը։ https://www.facebook.com/armgovernment/posts/3086360301387013?__xts__[0]=68.ARALZZS9NF34IO5GaI-CNVAqzWIuHW5CbFnZBv6jJR4YBzW_uOVAqSpUaGZ5HsWXi4C9EaL8XgmhI8D7EtO_OUfN_CiYutVeVgeIMyslj9I29U1F9JkqzESYk8UuXiELTtyUBCNt1Ww-M4IeHmkWWrAYhqAxpNbgFI7IAjh42jnbT8v_MF3i1JfYQJt7zvy8LSih59vwn29J_mZutzA1w9G7BVpWC7bTebvUDOIQGaNwK73SOApbaIchkXEh3p3XW4mT9RrivijQ7eMf-CwwjH7gF282eUjYmXlEAulJD9ZDORSVdXc75324Czlz3ijKkEb0NZhBaRLnK3QdESkNL2vebQ&__tn__=-R
Հիմնանորոգվում է Աչաջուր գյուղից մինչև Մակարավանք տանող ճանապարհը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել: Վարչապետը հայտնում է, որ հիմնանորոգվում է նաև դեպի Մակարավանք տանող ճանապարհը: «Հիմնանորոգվում է նաեւ դեպի Մակարավանք տանող ճանապարհը՝ Աչաջուր գյուղից մինչեւ վանական համալիր: Նման մասշտաբի հիմնանորոգում այս ճանապարհը երբեք չի տեսել: Գյուղից վանական համալիր տանող ճանապարհը երբեւէ ամբողջությամբ ասֆալտապատ չի եղել: Այս տարվանից կլինի»,-գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2626854347634944?__xts__[0]=68.ARAn-wAQ40r97xqcnj8AaUGXhYlbT1oDQVqEDvDhz7T53m0z5k_jXNAtQ_gXdaLgeSXFWKPjsUHnpTTkj9bcjeAzl6ZwUytB-5v1XpwSDM3FjLIsDSQn84xnPuICxie2xmbyNQaV_JsX0CidSyu7RQnPzEIZGT79GC8GO8Bx79UdMeVdz0Aq-3IoFyWNIkZO0Yo3kp_Unh1arLnvSm1_7pPy1OKjCp4VqYX87NHRxwbIgFmlnKnzkxPOLJZf_glJUdVMAzormUy1UtzNvl66I6AXB-VyngLvDfrTNO3jHmIibgmyZFE1KoevjC6QNPgRcXkcAmdohHYL6yj3d7UQSP227oGr&__tn__=-R
ՀՖՖ-ն «Մակարավանք» թիմին հեռացրել է Հայաստանի առաջին խմբի առաջնության խաղացանկից
«ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ՀՖՖ-ին նամակ է հղել, որով հրաժարվել է մասնակցել Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և գավաթի խաղարկությանը: ՀՖՖ-ն բավարարել է դիմումը և «ՖԱ Աչաջուր» մարզական ՀԿ-ն ներկայացնող «Մակարավանք» թիմին հեռացրել խաղացանկից: Ուստի չեղյալ են հայտարարվել «Մակարավանքի» մասնակցությամբ նշանակված խաղերը, նույն թվում՝ օգոստոսի 6-ին նախատեսված «Փյունիկ-2»-«Մակարավանք» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։




