Մահճակալներ
Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ նախասրահը կարող է վերածվել կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալի
«Ազատություն» ռադիոկայանը, ցուցադրելով արդեն կահավորված մահճակալների շարքերը, հայտնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահը կարող է վերածվել կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալի։ Երբ երկու ամիս առաջ հրապարակվեցին նախասրահում տեղակայված բազմաթիվ չկահավորված մահճակալների լուսանկարները, ըստ աղբյուրի, մարդիկ դրանից պատերազմական հոսպիտալի տպավորւթյուն ստացան, առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ այդպիսով իրենք պատրաստվում են վատագույն սցենարի։ Նման հոսպիտալներ կահավորվել են…
Մեսսիի ֆինանսավորած ֆուտբոլային ակադեմիան դարձել է հոսպիտալ
Լիոնել Մեսսիի ու տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ Արգենտինայում բացված ֆուտբոլային ակադեմիայի տարածքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով վերածվել է հոսպիտալի։ Բուենոս Այրեսի ֆուտբոլային ակադեմիայի տարածքում՝ ֆուտզալի դահլիճում, տեղադրվել են կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալներ և այլ անհրաժեշտ պարագաներ:


