մամուլի խոսնակ

  • Երևանում փողոցային առևտուրը չի լինի

    Երևանում փողոցային առևտուրը չի լինի

    Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:«Երեւանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առեւտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել: Առեւտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ…

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հունվարի 8-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով», – ասաց Նաղդալյանը:

  • Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի անդրադարձը Նազարբաևի հայտարարությանը

    Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի անդրադարձը Նազարբաևի հայտարարությանը

    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու: «Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել է Նազարբաևը: Factor.am-ի հետ զրույցում ՀՀ…

  • Արթուր Վանեցյանը չի նշանակվի փոխվարչապետ

    Արթուր Վանեցյանը չի նշանակվի փոխվարչապետ

    Galatv.am-ը գրում է. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»: Նման պատասխան տվեց ԱԱԾ տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, իսկ ԱԱԾ տնօրեն դառնալու…

  • Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ

    Դավիթ Տոնոյանի հրամանով՝ զինվորականներ են ազատվել ծառայությունից, հայտարարվել են նկատողություններ

    ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատումներ են եղել, հայատարարվել է խիստ նկատողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։ Զինվորական Ծառայությունից ազատել 1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 2.…