մամուլի խոսնակ
Հակառակորդի անօդաչուի հարվածից Չինարիի բնակիչ է վիրավորվել․ Հովհաննիսյան
Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարիի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը», – գրել է Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/3165449863490600?__cft__[0]=AZWdYqu8jfzpg_RcCEGQRG1OPGn9-dzH9lr0QF8eGcOSLwP-eRKyxJEyEHHL1kqmKiwNsZcsSymQ-QeLtLKrPHofkM-_hrwpR4rdRWnzfPwwE94jkQ8kWCB3it0TCsBKstA&__tn__=%2CO%2CP-R
Մարտերն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook-ում: Հովհաննիսյանը հայտնում է, որ մարտերը այս պահին թուլացել են։ Մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի։ https://www.facebook.com/arcrun/posts/3164779526890967
Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մի շարք զրահատեխնիկաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Խոսնակն հայտնում է, որ Հայկական ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական մի շարք զրահատեխնիկաներ: Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3055656131137193/
Այս պահին սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։ Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈւ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3053450724691067?__cft__[0]=AZX4sQpS6B0OTwubJAtz1u-RtWH8moWkgAZstNp5w5UORAt8UWThE8rkHW0tnWMb-D_VNQkMScv4p97-XxepiE6_4Bh_DSW42Pb3_MpzN8G6ZbyskKOgCCiKNQ33XPogg4U&__tn__=%2CO%2CP-R
Այսպես էր ադրբեջանական հրետանին խփում մեր գյուղերին․ Հովհաննիսյան (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնց կից գրել է․ «Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին հուլիսի 13-14-ին»։ Նա վերոնշված տեքստը տեղադրել է նաև անգլերեն տարբերակով։ https://www.facebook.com/arcrun/posts/3162472400455013?__cft__[0]=AZURnSRQEbB7INbrvrddpZISVEDuP0eMwWnwa33Ny-M3yfQEpZ8zFmWcrPATCH-2RcIUGkS5p61DPyewdbXV1-78hhnmouj1ab4weNnIUoxWtADIPGVy-5WHd8eDjQYtjs4&__tn__=%2CO%2CP-R
Հայկական ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է ադրբեջանական ԱԹՍ. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3050402571662549
Փոխքաղաքապետը ավարտում է պաշտոնավարումը
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառման միջոցով հայտնել է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ավարտում է պաշտոնավարումը։ «Նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում», – գրել է նա: Կարապետյանը նաև մեջբերել է Սարգսյանի խոսքերը․ «Շնորհակալ եմ…
Ադրբեջանը դաժան կորուստներ է կրում, բայց կապիտուլյացիա դեռ չի ստորագրել․ Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելիներս, Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են՝ միևնույնն է զենքեր ունեն և կարողանում են կրակել։ Մենք հաստատ ավելին ենք անում քան իրենք։ Խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք»։ https://www.facebook.com/arcrun/posts/3159190310783222?__cft__[0]=AZXKwQLw1bBiDTNzaUTGzxdiDKaTGXamZQAD_tQtDSOQ5lDzhdLsFMD1F6nbqCO-QErrife23Sswnc6z7PgQx1DPLrRt56XCaiRW6QVhECyBDT4mtHkW_hpm9XmfKbwT94g&__tn__=%2CO%2CP-R
Գիշերը դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ խոսնակ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշանն Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է»։ Խոսնակը տեղեկացրել է, որ շուտով տեսանյութ կհրապարակվի։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3049753651727441?__cft__[0]=AZWF1lte1x-agNWoUvViQolqJcgu3H6TDXXlc2a0PDapd5pee-pTRw9DK16M1DWurAtIs0qEXPVh1EU7l0TLneI0pDiR1hbyVzal791IXYjNOe_eCTXajL4vSdRhGmbsNxA&__tn__=%2CO%2CP-R
Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է․ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է։ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3047676588601814?__cft__[0]=AZUOGrO08ftxABKT22AU5HVvsYp2gzpeMQLiIPtaVbnx6TVqMW5VTCRhKbcj7BxorwYnsuYB3guf2UajfTqpMSKRnMGC1lSG9s78ElgC1xOqSR7lCBtJ9NXlTpoKGqd6ejg&__tn__=%2CO%2CP-R
Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը հայտնել է, որ գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով։ «Գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով Երևանի համայքապատկան մանկապարտեզների բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ նրանք, որոնք այժմ հարկադիր պարապուրդի մեջ են, կստանան իրենց աշխատավարձերը՝ առնվազն 100%-ով։ Այն աշխատակիցները (շուրջ 600…
Խոսնակը պատմել է, թե ինչու Փաշինյանը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։ Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993…
Կորոնավիրուսով հիվանդ պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին: Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին: Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի…
Պուտինի մամուլի խոսնակը արձագանքել է Լուկաշնեկոյի մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ կապված Բելառուսի ներքին գործերին Ռուսաստանից միջամտելու հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Լուկաշենկոյի մեղադրանքները։ Reuters-ի հաղարդմամբ՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել ընտրական գործընթացներին, հատկապես՝ դաշնակից Բելառուսի ընտրություններին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաշնեկոն հայտարարել էր, որ համացանցում Ռուսաստանից ու Լեհաստանից կեղծ…













