մամուլի տեսություն
Իշխանությունը Ամուլսարի հարցով մի շարք փորձարկումներից հետո միայն կգնա ուժային լուծման
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, և «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու…
Ինչու է կառավարությունը սահմանափակում ձկնաբուծարանների գործունեությունը
Կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների և ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։ Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի…
Ապրիլյան պատերազմի մասնակիցները «հարցաքննության» կհրավիրվեն
2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։ Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում…
Գլխավոր դատախազը հանուն իր սանիկի կառուցվածքային փոփոխություններ է անելու
Դատախազության Հատուկ կարևորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել և նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն…
Խախտումներ՝ Արթուր Բաղդասարյանի հեռուստատեսությունում
ՕԵԿ նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3-ից MoTV-ի վերածված հեռուստաընկերությունը իր գործունեության ընթացքում բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, որոնք արձանագրվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքում: «Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՌԱՀ-ը և նրա ղեկավար Տիգրան Հակոբյանը այս հարցով մտադիր են դիմել դատարան՝ ընդհուպ պահանջելով հեռուստաընկերությանը զրկել հեռարձակման արտոնագրից: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի…
Կարեն Կարապետյանը վերադառնո՞ւմ է
Առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքական հանդիպումների շարք է նախաձեռնելու: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։ ՀՀ բիզնես շրջանակների հետ հանդիպելուց հետո, որը տեղի է ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում, նա մտադիր է եկող տարեսկզբին քննարկումների փուլ նախաձեռնել ՀՀ քաղաքական դաշտում «խաղացող» առանցքային դերակատարների հետ, որի ժամանակ կքննարկեն ՀՀ քաղաքական դաշտի…
Ինչո՞ւ են հնդիկները էժան աշխատուժ ՀՀ-ում, երբ այդքան գործազուրկ կա
Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2019 թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել: Օրինակ՝ շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ,…
Պուտինի՝ ՀՀ գալ-չգալու պատմությունը հոգեբանական թեստ է հայ հանրության համար
Հայաստանում արդեն տևական ժամանակ մամուլում քննարկվում է հարցը՝ կգա՞ Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան, թե՞ ոչ: Նրա այցի առիթը ԵՏՄ Վեհաժողովն է, որ պետք է տեղի ունենա Հայաստանում: Հայաստանն այժմ նախագահող երկիր է, հոկտեմբերի ԵՏՄ Վեհաժողովում Հայաստանը փոխանցելու է իր նախագահությունը: Հայկական մամուլում արդեն մի քանի շաբաթ է՝ տեղեկություններ են Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի»…
Նախկին դեսպանը իրողություններ է արձանագրում՝ առանց նշելու մեղավորներին
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը առավել հայտնի է՝ որպես Սերժ Սարգսյանի փեսա, ինքնաբուխ և սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվամիջոցներից մեկով: Այս մասին, անդրադառնալով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցին, գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նա անդրադարձել է մի շարք…
Վանեցյան-Խաչատրյան գաղտնալսման գործը բացահայտված է
Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են: Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից…
Աշխատանքից ազատվելու դիմում միայն Վանեցյանը չէ, որ գրել է
Երեկ լուր տարածվեց, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, ապա Փաշինյանի հորդորով հրաժարվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Լուրն արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց Հայաստանը փոքր երկիր է, և նման տեղեկությունները, որոնք, որպես կանոն, իրական են լինում, արագ են տարածվում։ Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականից, կառավարությանը մերձ շրջանակից…
Կա՞ արդյոք հայ-ամերիկյան ռազմական գործակցության միտում
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթն, ըստ երևույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է…
Վարչապետը խիստ հրահանգել է արագացնել մի շարք օրենքների փոփոխությունների մշակումը
Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել արագացնել ընտրական և կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը: «Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչև տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլև` բուն Երևանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երևանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ:…
Ովքեր են Ամուլսարի շահագործմանն ընդդիմացող իշխանականները
Անցած շաբաթ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի և դրան այլընտրանք չկա, խմբակցության մի քանի անդամներ շարունակել են ընդդիմանալ այդ որոշմանը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։ Ըստ օրաթերթի աղբյուրի՝ հանքի շահագործմանը դեմ են հանդես եկել Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը և ԱԺ փոխխոսնակ Լենա…
Որքան էլ ԼՀԿ-ն փորձի հետ ստանալ մանդատը, Արման Բաբաջանյանը չի հրաժարվի դրանից
Երեկ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց խմբակցությունը լքելու մասին։ Դեռևս տասն օր առաջ մենք գրել էինք, որ նա կհեռանա «Լուսավոր Հայաստանից», մոտ ապագայում էլ մտադիր է քաղաքական ուժ ձևավորել, սակայն Բաբաջանյանը մեր զրույցում շատ պինդ հերքել էր՝ ասելով, թե չկա նման բան․ ինքը «ԼՀԿ ֆրակցիայում իրեն շատ լավ է զգում»։ Այս մասին գրում է «Հրապարակ»…














