Մայա Սանդու
Բաժանված ազգերի վերամիավորման պարադիգման
Մոլդավայի միացումը Ռումինիային, այսինքն մեկ բաժանված ժողովրդի ազգային վերամիավորումը, Խորհրդային կայսրության անօրինականությունների շտկման օրինակներից մեկը կարող է լինել։
Մոլդովայի անկախության պայքարը՝ Կրեմլի ապատեղեկատվական հարվածի ներքո
Մոլդովան գնում է կարևոր խորհրդարանական ընտրությունների, որտեղ նախագահ Մայա Սանդուն և իր եվրոպամետ կառավարությունը կանգնած են Կրեմլի կողմից կազմակերպված ապատեղեկատվության աննախադեպ հոսքի առաջ՝ փորձելով պահպանել երկրի անկախությունն ու կայունությունը։
ԵՄ առաջնորդները շնորհավորել են Սանդուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եվրոպական առաջնորդները, ներառյալ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Էմանուել Մակրոնը, շնորհավորել են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մակրոնը նշել է, որ ժողովրդավարությունը հաղթանակել է բոլոր խոչընդոտներին և միջամտություններին: Այս հաղթանակը Մոլդովայի ժողովրդի կամքի արտահայտություն է՝ ԵՄ-ի հետ ուղին ամրապնդելու համար:
Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Այսօր Մոլդովայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրացուցակներում ընդգրկված է 2,707,641 քաղաքացի։ Երկրի ներկայիս նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն մրցակցում են այս փուլում։ Սանդուն պաշտպանում է եվրաինտեգրման և պատժամիջոցների քաղաքականությունը, իսկ Ստոյանոգլոն կենտրոնացած է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա։
ԵՄ-ին միանալու հայտ է ներկայացրել նաև Մոլդովան
Մոլդովան, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, նույնպես Եվրամիությանն անդամակցելու դիմում է ուղարկել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Նա նշել է, որ պետք է արագացնել պետության եվրաինտեգրումը ու արժանապատիվ կյանք ապահովել ապագա սերունդների համար։ Սանդուն ասել է, որ դիմումն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահին, որն այս պահին նախագահում ԵՄ-ն։
Քիշնեւի միջազգային օդանավակայանը գնել է Ռոթշիլդի ընկերությունը
Քիշնեւի միջազգային օդանավակայանը ձեռք է բերել Նաթանիել Ռոթշիլդի ընկերությունը:Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը: «Այսօր այցով Քիշնեւի միջազգային օդանավակայան է ժամանել Avia Invest ընկերության նոր տեր եւ Քիշնեւի միջազգային օդանավակայանի կոնցեսիոներ Նաթանիել Ֆիլիպ Վիկտոր Ջեյմս Ռոթշիլդը»,- նշված է օդանավակայանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը ստացած Avia Invest ընկերության մամուլի ծառայությունն…
ԵՄ-ն ճանաչել է Մոլդովայի նոր կառավարությունը
Եվրամիությունը ճանաչել է Մոլդովայի նոր կառավարությունը՝ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրահանձնաժողովի ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: «Եվրամիությունը պատրաստ է աշխատել ժողովրդավարական և օրինական իշխանության հետ, մեր ասոցացման համաձայնագրով ամրագրված բարեփոխումների և հիմնարար սկզբունքների փոխադարձ պարտավորության հիման…







