մայիսի 28
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է
Ուղիղ 103 տարի առաջ այս օրը՝ մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի Անկախ Հանրապետության ստեղծման մասին։ Այսպիսի նվաճումը զարմանալի էր աշխարհում շատերի համար, քանի որ իսկական հրաշքի էր նման, երբ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն ուժ կգտնի իր մեջ շարունակել ապրելու, այլ դեռ մի բան էլ կպատերազմի Թուրքիայի դեմ, չի պարտվի ու ինքիշխանություն կնվաճի։…
Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատարմարտի հերոսների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության Youtube-ի էջում տեղադրված տեսանյութից։ Փաշինյանի հետ միասին Սարդարապատի հուշահամալիր են այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Վաղը կարգելվի մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստանում վաղը կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ «Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ», – ասված է հայտարարությունում։
Առաջիկա շաբաթ օրը կլինի աշխատանքային
Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, լինելու է աշխատանքային, իսկ փոխարենը մայիսի 29-ը կլինի ոչ աշխատանքայի օր։ Այս մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով: Հիշեցնենք, որ մայիսի 28-ը Հայաստանը առաջին հանրապետության հռչակման օրն է։ Այդ օրը այս տարի…
Որպես անկախ պետականության օր պետք է տոնենք մայիսի 28-ը․ «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Մայիսի 28-ի և Սեպտեմբերի 21-ի խորհուրդների մասին 1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեն ցույց տվեց հայության իղձն ու կամքը՝ խորհրդաբոլշևիկյան կայսրությունից ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան պետականությամբ իր ճակատագիրը տնօրինելու վերաբերյալ: Այդուհանդերձ՝ սեպտեմբերի 21-ի հանրաքվեն խորհրդային շրջանի կաղապարների և իներցիայի տիպական դրսևորում…
Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է
1918 թվականի այս օրը՝ մայիսի 28-ին, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Առաջին հանրապետության հռչակմանը նախորդեցին՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել պետականությունը: 1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր.…