մայիսի 8
Ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով․ ԶՈւ ԳՇ պետի շնորհավորական խոսքը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ, նշելով, որ երբ հայ ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու ու ազատագրելու, մենք չունեինք կանոնավոր բանակ ու կայացած զինված ուժեր և ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով։ ԶՈւ ԳՇ պետի շնորհավորական խոսքը հրապարակել է ՀՀ ԶՈւ պաշտոնական կայքը, որն ամբողջությամբ ներկայացնում…
Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից շնորհավորական ուղերձով հանդես եկավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 8-ը Շուշիի ազատագրման օրն է։ Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսեց ազատամարտի ու ազատամրտիկների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց ԵԿՄ-ին, որը ղեկավարում է ինքը։ «Այսօր ես ղեկավարում եմ մի կառույց, որն այդ պատերազմում իր մեծ դերակատարությունն է ունեցել, որի հիմքի վրա հետո ձևավորվեց բանակը։ Ես ուզում եմ փառապանծել այդ տղերքին, խոնարհվել…
ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղադրվել է «Միասնություն» հուշակոթողը
Մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Միասնություն» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը։ Հուշակոթողն օծել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողության ընթացքում քանդակագործ…
Մայիսի 8-ը երկրապահի օրն է
1997 թվականից մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, իրենց օրն են համարում նաև երկրապահները: Այս որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարի ընթացքում: Իսկ 2002-ի փետրվարից այս օրն ամրագրվեց նաև պետական տոնացույցում: Այս տոնին, սովորաբար, տեղի է ունենում ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի հանձնման արարողությունը։




