Մայր Տաճար
Մեկնարկել է Մայր տաճարի վերաօծման արարողությունը
Այսօր՝ Վարագա Սուրբ խաչի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվելու է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ սեղանը և մատուցվելու է Հայրապետական Սուրբ Պատարագ: 2017 թվականից սկսվել էին Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 7 տարի տևած աշխատանքների ընթացքում ամբողջությամբ ամրակայվել է Մայր տաճարը, վերանորոգվել մեծ գմբեթը, Կաթողիկեն, տանիքը, մեծ և փոքր զանգակատները: Առաջին անգամ…
Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ Մայր Տաճարի Լուսարարապետ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 27-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի Լուսարարապետ ՝ ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պարտականություններից»: https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3940240492705867
Սուրբ Էջմիածնի տոնին օծվել և վերատեղադրվել է գմբեթի խաչը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ օծվել և տեղադրվել է Մայր տաճարի գմբեթի խաչը: ««Աստվածահաստատ Սուրբ Էջմիածինը Աստծո պարգևն է մեր ժողովրդին Իր Միածին Որդու Էջքով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող Կաթողիկե Սուրբ Էջմիածնի…