Մանամա
ԱՄՆ ռազմածովային բազան Բահրեյնում հարվածների տակ Իրանի պատասխանից հետո
Իրանի պատասխան հարվածները վնասել են ԱՄՆ ռազմածովային 5-րդ նավատորմի բազան Բահրեյնում, ինչը հաստատվել է արբանյակային լուսանկարներով՝ սրելով տարածաշրջանային հակամարտությունը։
Լիբանանը չի մասնակցի ԱՄՆ-ի կազմակերպած մերձավորարևելյան համաժողովին
Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցի հունիսի 25-26-ը Մանամայում ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին, որը նվիրված կլինի Պաղեստինին: Այդ մասին հունիսի 12-ին CNN հեռուստաալիքին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը: «Մենք կգերադասեինք նախ հստակ պատկերացում ունենալ ամերիկյան հաշտության պլանի մասին, սակայն մինչ օրս մեզ ոչինչ հայտնի չէ դրա մասին»,- ասել…
Դամասկոսում Բահրեյնի դեսպանությունը վերսկսեց աշխատանքը
Դեկտեմբերի 28-ին Դամասկոսում վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը, որի աշխատանքն ընդհատվել էր 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց հետո: Այդ մասին ասված է Բահրեյնի ԱԳ նախարարության Twitter-ում: «Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Բահրեյնի թագավորության դեսպանության աշխատանքի վերսկսման մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: Դամասկոսում գտնվող դեսպանատունը Բահրեյնի միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է Սիրիայում: Բահրեյնի ԱԳ նախարարության կայքում…



