Մանե
Դու դեռ մեծագույն չեմպիոն ես․ Մանեն՝ Ռոնալդուին
Սադիո Մանեն աջակցել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին պորտուգալացու՝ չիրացրած 11 մետրանոցից հետո: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի թիմակիցն «Ալ-Նասրում» գրառում է կատարել Եվրո-2024-ի 1/8 եզրափակչի Սլովենիայի հետ խաղից հետո (0-0, 3-0՝ 11 մետրանոցներով)։ Այդ խաղում Ռոնալդուն նախ չիրացրեց 11 մետրանոցը լրացուցիչ ժամանակում, սակայն, հետխաղյա հարվածաշարում նա իրացրեց իր հարվածը։ «Դու դեռ մեծագույն չեմպիոն ես: CR7»,- գրել…
Մանեն հնարավոր է վերադառնա Եվրոպա
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Սադիո Մանեն կարող է վերադառնալ Եվրոպա։ Ինչպես հայտնի է դարձել Todofichajes-ին, 32-ամյա սենեգալցին հնարավորություն ունի կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ «Ժիրոնան» հետաքրքրված է փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ներկայումս Սադիոն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ «Ալ-Նասր» ակումբի կազմում։ Transfermarkt-ը Մանեի տրանսֆերային արժեքը…
Մանեն կարող է կարիերան շարունակել Ալ Իթիֆակում
Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել «Ալ Իթիֆակում»: Կիսապաշտպանը շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։ Հաղորդվում է, որ «Ալ Իթիֆակը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Սթիվեն Ջերարդին, ով 2022 թվականի հոկտեմբերին հեռացվել էր «Աստոն Վիլլայից»: «Բավարիան» մտադիր է բաժանվել Մանեից, սենեգալցիներն արդեն առաջարկել են ՊՍԺ-ին, մադրիդյան և անգլիական ակումբներին, սակայն բանակցությունները դեռ հաջողությամբ չեն…
Մանեն բաց կթողնի ՉԼ-ի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը:
Սադիո Մանեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը: «Բավարիայի» եզրային հարձակվողը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել փետրվարի 14-ին կայանալիք ՊՍԺ-ի դեմ առաջին հանդիպմանը: Նա շարունակում է ապաքինվել աշխարհի առաջնությունից առաջ ստացած ֆիբուլայի վնասվածքից։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մյունխենյան ակումբը փորձում է արագացնել սենեգալցու ապաքինումը, սակայն նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին…
Բավարիան ձմռանը տրանսֆերներ իրականացնելու պլաններ չունի
«Բավարիան» ձմռանը տրանսֆերներ իրականացնելու պլաններ չունի. Նրանք չեն պատրաստվում խաղացողներ գնել նույնիսկ Սադիո Մանեի վնասվածքի հետ կապված, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Այսպիսով, բացառվում է Կրիշտիանու Ռոնալդուի՝ ձմեռային պատուհանին անցնելու տարբերակը։ Նշվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը հավատում է թիմին։
Սադիո Մանեն վիրահատվել է
Սադիո Մանեն վիրահատվել է: Բավարիան հայտնում է, որ հինգշաբթի օրը Մանեն հաջողությամբ վիրահատվել է Ինսբրուկում՝ Լոնդոնից պրոֆեսոր Քրիստիան Ֆինկի և բժիշկ Էնդի Ուիլյամսի կողմից: «Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը չի կարողանա խաղալ Սենեգալի կազմում աշխարհի առաջնությունում և առաջիկա մի քանի օրվա ընթացքում կսկսի վերականգնումը Մյունխենում»,- ասվում է «Բավարիայի» հաղորդագրության մեջ:
Մանեն վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը
Սադիո Մանեն վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը։ «Բավարիայի» եզրային հարձակվողը վնասվածք է ստացել «Վերդերի» դեմ խաղում (6:1)։ Ավելի ուշ «Բավարիայի» մարզիչ Դինո Թոփմելլերը հայտնել է, որ Սադիոն ոտքի հարվածի պատճառով նյարդի թեթև կծկում է ունեցել։ Թոփմելլերն ասել է, որ վնասը չնչին է և չի խանգարի Մանեին խաղալ 2022 թվականի աշխարհի առաջնությունում: Սակայն, ըստ L’Equipe-ի,…
Սադիո Մանեն նշել է Ոսկե գնդակի իր ֆավորիտին
Սադիո Մանեն նշել է «Ոսկե գնդակի» իր ֆավորիտին: «Անկեղծ ասած, կարծում եմ, որ Կարիմն արժանի էր դրան այս տարի: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց «Ռեալում», նվաճեց Չեմպիոնների լիգան: Կարծում եմ, որ նա արժանի էր դրան առանց նախապայմանների, ուստի ես ուրախ եմ նրա համար: Այո, ես հաղթեցի Աֆրիկայի գավաթում, դա թեթևացում էր ինձ, ես իսկապես ուրախ եմ,…








