Մանուել Լոկատելի
Անչելոտին ցանկանում է, որ Ռեալը բանակցություններ սկսի Սասուոլոյի ֆուտբոլիստի համար
«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր առաջին տրանսֆերային մտադրությունն է ներկայացրել ակումբի ղեկավարությանը։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ըստ աղբյուրի՝ Անչելոտին խնդրել է բանակցել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Այդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»։ Նշվում է, որ Լոկատելլիի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Սասուոլոյի կիսապաշտպանը՝ Յուվեի դիտակետում
Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպանը հայտնվել է Ա Սերիայի մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Խոսքը 22-ամյա Մանուել Լոկատելիի մասին է, հաղորդում է Tuttosport-ը։ Նշվում է, որ «Յուվեն» պատրաստ է 25 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի համար։
Միլանը հետաքրքրված է Լոկատելիի տրանսֆերով
Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանը» հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի տրանսֆերով։ Ավելի վաղ 22-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել «Միլանի» կազմում, ապա տեղափոխվել «Սասուոլո»: Նշենք նաև, որ երիտասարդ ֆուտբոլիստով հետաքրքրվում է «Ինտերը»։ Լոկատելին Ա Սերիայի այս առաջնությունում նա մասնակցել է 21 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլային փոխանցման հեղինակ: