Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ
Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ա Սերիա
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Մաքսիմո Պերոնին տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Արգենտինայի երիտասարդական հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով է տեղափոխվել Ա Սերիայի ակումբ։ Մաքսիմոն անգլիական ակումբ էր տեղափոխվել 2023 թվականին «Վելես Սարսֆիլդից»՝ 11 մլն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրել է իսպանական «Լաս Պալմասի» կազմում։
Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը համալրեց ԱՊԼ-ի նորեկի կազմը
«Իպսվիչ Թաունը» հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լիամ Դելապի հետ պայմանագիր կնքելու մասին։ 21-ամյա անգլիացին հինգ տարվա պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ը գործարքի արժեքը գնահատել է 17,85 մլն եվրո: Անցած մրցաշրջանում Դելապը վարձավճարով հանդես է եկել «Հալ Սիթիում»: Չեմպիոնշիփի 31 խաղում նա դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա…


