մաուրեր
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ-ի նախագահ Մաուրերի հետ
Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Մաուրերի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերի արձագանքման թեմայի վերաբերյալ, ներառյալ իրադրությունը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: Քննարկել են ԿԽՄԿ-ի գործունեությանն աջակցելու եղանակները:
Մադուրոն համաձայնել է օգնություն ընդունել Կարմիր խաչից
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ): «Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցության մեխանիզմներ ստեղծելու միջազգային օգնության և աջակցության համար»,- գրել է Մադուրոն թվիթերյան իր էջում ԿԽՄԿ-ի նախագահ Փիթեր Մաուրերի հետ կայացած հանդիպումից հետո: Մադուրոն, որը ժխտում է, որ Վենեսուելայի ներկայիս իրադրությունը կարելի է…