Մապի Ալիկ
«Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է
«Մապի Ալիկ» անունով հայտնի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյան 2 ամսով կալանավորվեց։ Որոշումը հրապարակվել է երեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար։ Նրա մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին։ Նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը։