մասնագիտական պարապմունքներ
5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մայիսի 20-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Բացազատվել են ղեկավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները և կատարել կրակային վարժանքներ։
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Զինծառայողները բարդ տեղանքում հաղթահարել են 15 կիլոմետրանոց համալիր մարտավարական գիծը, հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը, ոչնչացրել այն՝ շարքից հանելով նաև մարտական տեխնիկան, ցուցադրել հատուկ մասնագիտական հնարքներ մարտական հրաձգությամբ։