մասնագիտական վարժանքներ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 23-ին զորամիավորումներից մեկի զենիթահրթիռային մարտկոցների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։ Նշվում է, որ ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանն ու կրակային խնդիրների կատարման ունակությունները, անցկացվել ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ:
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-ից 13-ն անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Նշվում է, որ տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները, ամրապնդվել է զինծառայողների պատրաստության մակարդակը։
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորման հրետանային ստորաբաժանումները նոյեմբերի 8-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ «Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատել կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Զորավարժադաշտում անցկացվել է մարտավարական զորավարժություն․ ՊՆ Զորամասերում իրականացվել են ստուգայցեր. ՊՆ Հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները»։