մասնակիցներ
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման…
Հայտնի է, թե ովքեր են լինելու Գրեմմի 2022-ի մասնակիցները
«Գրեմմի 2022» 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լոս Անջելեսում՝ Grand Garden Arena-ում։ Այս տարվա հաղորդավարը կլինի կատակերգու դերասան և հաղորդավար Թրևոր Նոան: Այդ օրը ամբողջ աշխարհից հեռուստադիտողները կկարողանան դիտել Բիլի Այլիշի, Լիլ Նաս X-ի և Ջեք Հարլոուի, Օլիվիա Ռոդրիգոյի, BTS-ի, Բրենդի Կարլայլի և Brothers Osborne դուետի աներևակայելի վառ շոուները: Տարվա երգ BAD HABITS —…
Ալեն Սիմոնյանը ընդունել է Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։ «Հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։ Նրանք մանրամասներ են…
Կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամիավորումում կայացել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցների զորացրման հանդիսավոր արարողությունը: ՊՆ նախկին ղեկավար Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ «Հրամկազմը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին հայրենիքին անմնացորդ նվիրումի և իրենց պարտականություններն ամենայն պատասխանատվությամբ կատարելու համար։ Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներն արժանացել են պարգևների»,- ասվում…
Հրամանատարական հավաքներ զորամասերից մեկում
Օգոստոսի 9-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնում է, որ մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով 5-րդ զորամիավորումում նորանշանակ կրտսեր հրամկազմի մասնակցությամբ անցկացվել են հավաքներ։ «Անխախտ եղբայրություն-2021»․ ՀԱՊԿ համատեղ զորավարժությանը կմասնակցի նաև Հայաստանը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի. ՊՆ Նշվում է, որ զինծառայողներին ներկայացվել է մարտական պատրաստության գործընթացը,…
Տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը.ԿԳՄՍՆ
Հուլիսի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ: «Բացմանը ներկա են եղել…
NBA. Հայտնի է Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ մասնակիցը
NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆի 7-րդ խաղում «Ատլանտան» հաղթեց «Ֆիլադելֆիային»։ Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 21-ի գիշերը (Երևանի ժամանակով) Ֆիլադելֆիայում և ավարտվեց 103:96 հաշվով ՝ հօգուտ հյուրերի: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Քեվին Ուորտերն էր, որը վաստակել է 27 միավոր: Սերիայում հաշիվը 4-3 է՝ հօգուտ «Ատլանտայի», որը դուրս է եկել Արևելյան կոնֆերերնցիայի եզրափակիչ: «Ատլանտան» հանդիպելու է «Միլուոկի…
Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ. ԱԺԲ
Կիսագաղութային ռեժիմի տիրապետության պայմաններում տեղի ունեցած հերթական ընտրությունները որևէ էական չափանիշով չտարբերվեցին նախորդներից։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռը: «Ժողովուրդը դեռևս չէր ապաքինել Հայաստանի ներկա և նախկին վարչախմբերի սպասարկմամբ կազմակերպված ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորված պատերազմի աղետալի վերքերը, երբ նույն դերակատարներն իրենց համախումբ և ծրագրավորված ջանքերով նրան կանգնեցրեցին վատի և վատթարի միջև պարտադրված ընտրության առջև։ Ըստ այդմ,…
NBA. Հայտնի է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ մասնակիցը
Լոս Անջելես Կլիպերսը NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչի երկրորդ մասնակիցն է: Յուտա Ջազի հետ կիսաեզրափակիչ շարքի 6-րդ խաղում կալիֆոռնիացիները հաղթեցին 131:119 հաշվով: Նշենք, որ հանդիպման ընթացքում Կլիպերսը 25 միավորի տարբերությամբ զիջում էր: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Թերենս Մանն էր՝ 39 միավոր: Ռեջի Ջեքսոնը դաբլ-դաբլ գրանցեց՝ 27 միավորով և 10 փոխանցմամբ «Կլիպերսի» հարձակվող Կավի Լեոնարդը կրկին չմասնակցեց հանդիպմանը:…
Ժամը 14-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 26,82 տոկոսը
Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 26,82 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 695 հազար 626 ընտրող: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ փոխնախագահ Սլիվա Մարկոսյանը։ Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 14-ի դրությամբ մասնակցությունը 24,53 տոկոս է կազմել: Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների…
ISO co-working space կենտրոն-ում կհյուընկալվի ժամանակակից գրող Արամ Ավետիսը
Փետրվարի 26-ին, ժամը՝ 19։00-ին, ISO co-working space-ում «Հեղինակի աթոռ» նախագծի շրջանակներում հյուրընկալելու ենք ժամանակակից գրող Արամ Ավետիսին: Հեղինակն անձամբ կկարդա իր նոր գիրքը՝ «Երբ առնետները կարդալ գիտեին»։ Ընթացքը կլինի ինտերակտիվ՝ մասնակիցները կկարողանան քննարկել ստեղծագործությունը և գրքի ստեղծման մասին տեղեկանալ Արամից, ինչպես նաև հնարավորություն կունենան ձեռք բերել գիրքը նրա ստորագրությամբ։ Մուտքն արժե 2000 ՀՀ դրամ, որի…
Մեկնարկել է «IT-Планета 2020/21»-ի մասնակիցների գրանցումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մեկնարկել է «IT-Планета 2020/21» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 13-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցների գրանցումը: Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել մրցույթի world-it-planet.org պաշտոնական կայքէջում փետրվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ: Օլիմպիադային կարող են մասնակցել 2020թ. բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունների 16-27 տարեկան ուսանողները, ասպիրանտներն ու շրջանավարտները»: Ավելի մանրամասն՝ այստեղ։ https://www.facebook.com/Hti.Armenia/posts/3578283602297271
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հավաքի մասնակիցներին հորդորելով․ – իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները, – չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը, – թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության…
Անկարգության շուրջ 50 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել․ ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների…
ՊՆ-ն հորդորում է չտեսանկարահանել կամավորներին, զորահավաքի մասնակիցներին և այդ նյութերը չտեղադրել համացանցում
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագիծ մեկնող կամավորականներին և զորահավաքի մասնակիցներին տեղափոխող տրանսպորտային միջոցները տեսանկարահանելուց և այդ նյութերը համացանցում տեղադրելուց: Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը մանրակրկիտ ուսումնասիրում է հայկական լրատվական սոցցանցային տիրույթը և դուրս հանում բոլոր այն տվյալները, այդ թվում նաև աուդիովիզուալ, որոնք կարող են որևէ կերպ նպաստել…