Մարգարա-Վանաձոր-Տաշիր
Mercedes-ը բախվել է գութանին․ զոհվել է 2 տարեկան երեխա
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրին։ Mercedes-ը բախվել է տրակտորի կցորդիչին բեռնված մեկ այլ տրակտորի գութանին, որի հետևանքով մեքենայի ուղևորներ՝ 2-ամյա Խաչատուր Մարգարյանը և 25-ամյա Անի Հախեյանը մահացել են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Պատահարը տեղի է ունեցել 19:15-ին։ Նշվում է, որ կատարվում է նախաքննություն։

