մարդասիրական աջակցություն
Լեհաստանի առաջին տիկինը հանդիպել է Արցախից տեղահանված ընտանիքների հետ Հայաստանում
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում նրա կինը՝ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան, կարեկցանք և համերաշխություն է ցուցաբերել՝ հանդիպելով Արցախից բռնի տեղահանված մարդկանց հետ։ Այս այցը կարևորեց Լեհաստանի աջակցությունը Հայաստանին և նրա պատրաստակամությունը նպաստելու տեղահանվածների խնդիրների լուծմանը։ Ագաթա Կորնհաուզեր-Դուդան այցելեց «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կենտրոնակայան, որտեղ հանդիպեց կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի…
Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նիստին տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև հիմնադրամի տեղական…