մարդիկ են զոհվել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառմամբ անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։ «Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում։ Ավերածությունները պետք է դադարեն, պատանդները պետք է ազատ արձակվեն։ Տարածաշրջանը սարսափելի հակամարտության շեմին է։ Մեզ շտապ անհրաժեշտ է զինադադար։ Ամբողջությամբ աջակցում եմ Եգիպտոսին, Կատարին ու ԱՄՆ-ին՝ իրենց միջնորդական ջանքերում»,- գրել է նա։
Մզկիթում պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արևելքում: Այս մասին հայտնել Է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ: Դեպքը տեղի Է ունեցել հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Ըստ աղբյուրի՝«Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն…