Մարդին
Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ: Դիարբեքիր, Վան, Մարդին նահանգներում և Ստամբուլում կազմակերպված ցույցերին միջամտել են ոստիկանները, կան ձերբակալվածներ և վիրավորներ։ Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության 3 աշխատակից է դանակահարվել և 16 ցուցարար ձերբակալվել։…
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման որոշումը։ Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ խոր մտահոգություն արտահայտելով 3 քաղաքապետների պաշտոնանկման կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ այդ պաշտոնյաներն ընտրվել էին ժողովրդի ազատ կամքով և դիտորդների թվում էր նաև…
Օգոստոսի 19-ին Թուրքիայում պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք ներկայացնում են ընդդիմադիր քրդամետ «Ժողովորդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Օզգյոքչեի նկատմամբ՝ 7։ Առաջադրված…