մարդ է մահացել
Ցավով պետք է տեղեկացնեմ, որ 44-ամյա մարդ է մահացել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բոլոր մարդիկ իրավունք ունեն ժամանակին բժշկական օգնություն ստանալու. արտակարգ իրավիճակներում ամեն րոպեն ճակատագրական է: Կրիտիկական վիճակում գտնվող մի շարք հիվանդներ չեն կարող կենսական բժշկական օգնություն ստանալ»,- գրել է Ավանեսյանը:
Թուրքիայի Հանրապետությունում կեղծ ալկոհոլից թունավորումից 61 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Վերջին տվյալներով ՝ կեղծ ալկոհոլից թունավորման դեպքեր են գրանցվել Թուրքիայի ամբողջ տարածքում։ Ամենամեծ թվով տուժածներ գրանցվել են Ստամբուլում, որտեղ զոհերի թիվը հասել է 30-ի։ Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում ձերբակալվել են անորակ ալկոհոլի արտադրության և իրացման մեջ կասկածվող…