մարզական նորություններ
Լիվերպուլը հաղթանակ տարավ Տոտենհեմի նկատմամբ
Դեկտեմբերի 22-ին «Լիվերպուլը» գերազանց ելույթ ունեցավ Լոնդոնում՝ 6-3 հաշվով հաղթելով «Տոտենհեմին» Պրեմիեր լիգայի կարևոր խաղում։ Մոհամեդ Սալահը դարձավ հանդիպման գլխավոր հերոսը՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում՝ ամրապնդելով «Լիվերպուլի» դիրքը մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։ «Լիվերպուլը» օգտվեց «Չելսիի»՝ «Էվերթոնի» հետ 0-0 խաղից՝ առաջ անցնելով 4 միավորով։ «Տոտենհեմը» չկարողացավ դիմակայել «Լիվերպուլի» ճնշող խաղին և հստակ…
Լամին Յամալը 3-4 շաբաթ բաց կթողնի հանդիպումները կոճի վնասվածքի պատճառով
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 3-4 շաբաթ բաց կթողնի հանդիպումները՝ կոճի կապանների վնասվածքի պատճառով, որը ստացել է Լա Լիգայի «Լեգանեսի» դեմ խաղում։ «Բարսելոնան» այդ խաղում նվազագույն հաշվով պարտվեց (0:1), իսկ Յամալը վնասվածքը ստացել է առաջին կեսում՝ Իվան Նեուի խախտման արդյունքում, սակայն խաղադաշտում մնացել է մինչև 75-րդ րոպեն։ Բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ Յամալը կոճի կապանների…
Ալեքսանդրա Գրիգորյան՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը հաջող մեկնարկ ունեցավ Հայաստանի մարզիկների համար: Դեկտեմբերի 8-ին մրցահարթակ դուրս եկած 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը կանանց 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 205 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Գրիգորյանը պոկում վարժությունում գրանցեց 85 կգ արդյունք և զբաղեցրեց 12-րդ տեղը, սակայն հրում վարժությունում գերազանցեց իր մրցակիցներին՝ բարձրացնելով 120 կգ, ինչի շնորհիվ…