Մարզչական C դիպլոմ
Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց մարզչական C դիպլոմի հերթական դասընթացը: C դիպլոմը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ և ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: Դասընթացի բացման արարողությանը ներկա էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ողջունեց մասնակիցներին և ընդգծեց դասընթացներից յուրաքանչյուրի կարևորությունը մարզչական հետագա գործունեություն ծավալելու համար:…
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի coacheducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը: ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց…