ՄԱրինե Ալես
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: