Մարոտւնի
Արցախի Մարտունու դպրոցներից մեկին ռուս խաղաղապահները համակարգիչներ են փոխանցել
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Չելյաբինսկի «Մենք միասնական ենք» բարեգործական կազմակերպության անունից համակարգիչներ են տրամադրվել Արցախի Հանրապետության Մարտունու թիվ 1 դպրոցի ինֆորմատիկայի դասարանին: Համակարգիչների անվտանգ տեղափոխումը դպրոց ապահովել են ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները: Համակարգիչները և գրասենյակային այլ սարքավորումները դպրոցականներին է հանձնել Մարդասիրական արձագանքման խաղաղապահ կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Սիվակովը: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ընթացիկ տարվա մարտ խաղաղապահ զորակազմը…
Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջաններում
Այսօրվա ընթացքում չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։ Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն։


